Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կհասնի 72 տոկոսի

Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կհասնի 72 տոկոսի
11.07.2013 | 18:05

Վերջին տարիներին գյուղատնտեսությունում ներդրված ռազմավարական ծրագրերը արմատական բեկում առաջացրին ոլորտում՝ հիմնովին փոխելով նաև գյուղատնտեսական հողային ռեսուրսների նպատակային օգտագործման ցուցանիշները:

2011-2012թթ. գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները հանրապետությունում կազմել են համապատասխանաբար` 286.7 և 304.2 հազ. հա, այսինքն՝ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձրացել է` 2011թ-ին կազմելով 63.8%, իսկ 2012թ-ին՝ 67.9%: 2012 թ-ին նախորդ տարվա նկատմամբ ցանքատարածություններն ավելացել են շուրջ 17.5 հազ. հա-ով:

Հայաստանը դասվում է սակավահող երկրների շարքին, սակայն 2010թ. տվյալներով նպատակային չէր օգտագործվում շուրջ 165.0 հազ. հա վարելահող, և այդ արժեքավոր ռեսուրսի նպատակային օգտագործման մակարդակը 63.2 % էր:

Ըստ օպերատիվ տվյալների, 2013 թվականին ցանքատարածություններն ընդլայնվել են՝ հասնելով 321-322 հազար հեկտարի: Այս տարի` Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կհասնի 72%-ի, իսկ ցանքատարածությունների աճը հիմնովին կփոխի Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողային քարտեզը:

Ցանքատարածությունների ավելացումը գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճի լավագույն ցուցիչն է, իսկ հողային ռեսուրսի արդյունավետ կառավարումը, բնատնտեսական ներուժի խթանումը՝ երկրի պարենային անկախության երաշխիքը:

Դիտվել է՝ 2793

Մեկնաբանություններ